Եթե Շոտլանդիայի բնակիչները քվեարկեն Մեծ Բրիտանիայից առանձնանալու օգտին, ապա Royal Bank of Scotland (Շոտլանդիայի թագավորական բանկի) գլխամասային գրասենյակը կտեղափոխվի Լոնդոն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ հնարավոր տեղափոխման ծրագիրը քննարկվել է RBS-ի ղեկավարության հետ:
Մեկ այլ խոշոր բանկ Lloyds-ը Լոնդոն կտեղափոխի իր իրավաբանական բաժանմունքը, նման ծրագրեր ունի նաեւ Standard Life ապահովագրական ընկերությունը: Noble Grossart շոտլանդական բանկի կառավարիչներից մեկը հաղորդել է, որ խոսքը պաշտոնական ընթացակարգերի մասին է, որոնք չեն արտացոլվի հաճախորդների վրա, եւ կոչ արել չգերանահատել հանրաքվեի արդյունքների նշանակությունը ֆինանսական ոլորտի վրա:
Եթե սեպտեմբերի 18-ին նախատեսվող հանրաքվեին Շոտլանդիայի բնակցության մեծամասնությունը քվեարկի անկախության համար, ապա 2016թ. մարտի 24-ին տարածաշրջանը դուրս կգա թագավորության կազմից:




























