«Գազպրոմի» մաքուր շահույթը հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 40%-ով՝ հասնելով 231,6 մլրդ ռուբլու (6,19 մլրդ դոլար), հայտնի է դառնում ռուսական գազային հոլդինգի հաշվետվությունից:
Միաժամանակ առաջին կիսամյակում «Գազպրոմի» հասույթն ավելացել է 7%-ով՝ կազմելով 1,559 տրլն ռուբլի:
«Գազպրոմի» մաքուր շահույթի ֆինանսական արդյունքները վերլուծաբանների կանխատեսածից վատ են եղել. Վերջիններս կանխատեսել էին, որ այն կկազմի 251 մլրդ ռուբլուց ոչ պակաս, իսկ հասույթի մասով՝ 1,493 տրլն ռուբլուց ավելի, նշում է «ՌԻԱ Նովոստին»:





























