Երեւանի շուրջ նոր շրջանցիկ ուղեգծի կառուցման համար հողատարածք է առանձնացվել: Որոշումը կայացվել է այսօր՝ սեպտեբերի 11-ին, կառավարության նիստի ընթացքում: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ ուղեգծի նոր հատվածը կշրջանցի Նորագավիթի շրջանը Երեւանի սահմանագծում (որտեղ հաճախակի կուտակումներ են լինում) եւ Արշակունյաց պողոտան կմիացնի Արատաշտի մայրուղու հետ: Նորագավիթի շրջանում՝ Արշակունյաց պողոտայի վրա մի քանի տասնյակ շինություններ ենթակա են քանդման (փոխհատուցման):

Նախատեսված ծրագրով՝ ուղեգիծը պետք է բացի քաղաքի՝ հարավից հարավ-արեւմուտք եւ հյուսիս-արեւմուտք ուղանցումը: Արաշակունյաց պողոտայի հետ հատվող Շիրակի փողոցից ճանապարհը կմիացնի Իսակովի պողոտայի հետ՝ Հարավ-արեւմտյան զանգվածի մոտ:

Շինարարությունը կիրականացի Հյուսիս-Հարավ ավտոմայրողու նախագծի շրջանակներում: