Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 11-ին, ժամը 09.25-ին տեղեկատվություն է ստացել, որ Աբովյան քաղաքի Նոր Հաճն - Նոր Արտամետ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել վթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ա. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 RC 946 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:





























