Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին մասնակցում էր ԱԺ փոխնախագահ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը, քննարկվել են հանրապետությունում սպորտի, մասնավորապես, թեթեւ աթլետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր:





























