Որոտանի կասկադը Contour Global ընկերությանը վաճառելու  գործարքն առայժմ բանակցային փուլում է, սեպտեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ անդրադառնալով հարցին, թե որ փուլում է գործարքը:

Ի պատասխան հարցին՝ կփորձի Ռուսաստանը ազդել բանակցությունների ընթացքի վրա՝ դիվանագետը ընդգծել է, որ  բանակցություններն ընթանում են ՀՀ կառավարության եւ ամերիկյան ընկերության միջեւ:

«Մենք լիովին սատարում ենք գործարքի կնքմանը եւ հույս ունենք, որ այն հաջող ավարտ կունենա՝ ի շահ երկու կողմերի», - ամփոփել է Ջոն Հեֆերնը:

Հիշեցնենք, 2013թ. նոյեմբերի 27-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն էր տվել Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ամերիկյան Contour Global-ին վաճառելու գործարքին: Վերջինս պատրաստակամություն էր հայտնել  ներդնել 180 մլն դոլար:

ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հայկական կողմին զգուշացրել էր զերծ մնալ գործարքի խզումից:

«Եթե գործարքը չկայանա, դա մեծ ազդանշան կլինի արեւմտյան ներդրողների համար: Դա ցույց կտա՝ որքանով է Հայաստանը պատրաստ խոշոր գործարքների»,-ընդգծել էր Հեֆերնը: