Վրաստանում քրեական գործեն հարուցել պետական իշխանության բռնի զավթման նպատակով դավադրության նախապատրաստման փաստով: Այդ մասին հաղորդել է խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաձեն հայտարարել է, որ իր տեղեկություններով՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Միասնական ագզային շարժում» կուսակցության ակտիվիստների հետ Կիեւում եւ Թուրքիայում կայացած հանդիպումների ժամանակ վերջիններիս «երկրում քաոսի եւ անիշխանության մթնոլորտ ստեղծելու» որոշակի հանձնարարություն է տվել: