Վրաստանի մահմեդականների գլխավոր մուֆտի Ջեմալ Փաքսաձեն Վրաստանի վարչապետին, խորհրդարանի նախագահին եւ ուժային կառույցների ներկայացուցիչներինկոչ է արել արձագանքել Քոբուլեթիում տեղի ունեցող միջադեպին: Նրա խոսքով՝ այդ փաստը վիրավորում է Վրաստանի մուսուլմաններին եւ կարող է կրոնական հողի վրա հակամարտության պատճառ դառնալ, հաղորդում է «Վրաստան Online»:
«Շենքը, որի դռան վրա կախել են խոզի գլուխ, ուսումնական հաստատություն է, որտեղ երեխաներ են սովորում: Ամեն օր այնտեղ նրանց համար կրոնական դասեր են անցկացվում: Պետք է նշել, որ փաստը վիրավորում է քաղաքացիների կրոնական զգացմունքները, եւ դա կարող է կրոնի հողի վրա հակամարտության սկիզբ դառնալ», - Ջեմալ Փաքսաձեն:
Հիշեցնենք, որ Քոբուլեթիում կրոնի հողի վրա հակամարտություն է սկսվել: Տեղացիները խոզ են մորթել եւ վերջինիս գլուխը կախել շենքերից մեկի դռանը՝ այս կերպ բողոքելով մեդրեսի (մահմեդական միջնակարգ եւ բարձրագույն դպրոցի) հնարավոր բացման դեմ:





























