Հերթական խաղային օրվա երկրորդ հանդիպումն այսօր կանցկացնեն Իտալիայի և Նոր Զելանդիայի հավաքականները: Լուրջ կադրային կորուստներ ունեն իտալացիները: Խաղադաշտ չեն կարողանա դուրս գալ Ջանլուիջի Բուֆոնը, Անդրեա Պիրլոն, Ջորջո Կիելինին և Մաուրո Կամորանեզին: Բուֆոնը միջողնային սկավառակի ճողվածք ախտորոշմամբ ամենայն հավանականությամբ կվիրահատվի:
Այդ ամենին գումարած, Իտալիայի հավաքականը հայտնի է ծանր մեկնարկով աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, սակայն, հիմք ընդունելով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը, Լիպիի թիմը պետք է որ խնդիրներ չունենա Նոր Զելանդիայի հետ խաղում: Կղզիաբնակներն ավելի վատ դիրքում են, քան նույնիսկ Ուգանդան, Պանաման և Սալվադորը:
Նոր Զելանդիայի հավաքականն իր խնդիրը հաջողությամբ լուծեց դեռ առաջին տուրում: 1982-ին,երբ Նոր Զելանդիան առաջին անգամ մասնակցեց աշխարհի առաջնությանը, այս թիմը բոլոր երեք խաղերն էլ տանուլ տվեցին: Այս անգամ, սլովակների առաջին հանդիպումը Ուինթոն Ռիդի դիպուկ հարվածի շնորհիվ նորզելանդացիներն ավարտեցին ոչ ոքի` վաստակելով առաջին միավորն աշխարհի առաջնություններում:
Պետք է նշել, որ անկախ երկրորդ տուրի արդյունքներից, այս խմբում ամեն ինչ վճռվելու է միայն երրորդ տուրում:
Բուքմեքերների կանխատեսումը. Իտալիայի հաղթանակ` 1.15, ոչ ոքի` 6.50, Նոր Զելանդիայի հաղթանակ` 16.50:
| F խումբ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ |
| Իտալիա | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |
| Ն.Զելանդիա | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |
| Պարագվայ | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |
| Սլովակիա | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |



























