Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը իր հնարավոր փոխարինողների անունները որոշել է առայժմ չտալ: Այսօր սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ վերջինս հայտարարեց, որ իր մարզպետի պաշտոնից իր հեռացումը կապված էր քաղաքական իշխանության որոշման հետ: «Կարծում եմ, որ մարզպետը կնշանակվի մոտ ապագայում, սակայն անուններ տալ չեմ ցանկանում՝ դա իմ պատասխանատվության շրջանակներից դուրս է», - հայտարարեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ընթացքում Հակոբյանը նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար:
Հակոբյանի հաջորդի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նրա նախորդի՝ Սուրեն Խաչատրյանի անունը:
Նկատենք, որ մի քանի շաբաթ առաջ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ով Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի բազմազմյա տնօրենն է ազատվել է պաշտոնից: Նրան փոխարինել է ավստրալացի Նիլ Սթիվենսոնը:





























