«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցությունը առաջարկում է խորհրդարանի արտահերթ նիստ գումարել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ արտահերթ նիստն առաջարկվում է գումարել սեպտեմբերի 29-ին՝ 18:00-ին՝ Ագզային ժողովի նիստի օրը:
Մարգարյանի խոսքով՝ արտահերթ նիստն անհրաժեշտ է գումարել՝ երկրորդ ընթերցմամբ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում լրացուցիչ փոփոխություններ մտցնելու օրինագծի համար հնարավորինս արագ քվեարկելու անհրաժեշտությունից ելնելով:
Մարգարյանը նաեւ նշեց, որ ՕԵԿ-ը դիմել է բոլոր խորհրդարանական խմբակցություններին՝ արտահերթ նիստի անցկացման առաջարկով:





























