Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության զարգացման հարցերին:

Հատուկ ուշադրություն է դարձվել բերքահավաքի արդյունքներին:

Քննարկված հարցերի շուրջ համապատասխան տեղեկություններ են ներկայացրել ԼՂՀ գյուղնախարարը եւ շրջվարչակազմերի ղեկավարները:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: