ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի սեքս սկանդալի կենտրոնում հայտնվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննչական գլխավոր կոմիտեի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հատկապես կարեւոր գործերով քննչական վարչությունում հարուցվել է Քրեական գործ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 1 -ին մասի հատկանիշներով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, այն պատժվում է,այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետո)
Գործի շրջանակներում առայժմ ներգրավված անձինք չկան:
Զրուցեցինք նաեւ Հովհաննես Թոքմաջյանի հետ, ով նշեց, որ իրավապահները իրենց գործն անում են եւ կգտնեն իր ֆեյսբուքյան էջը կոտրողին: Ռեկտորն ասաց, որ ինքը աշխատում է չմտածել այդ մասին եւ չկասկածել ոչ մեկի, որպեսզի կարողանա աշխատել: «Ամեն բան պիտի արվի, որ սա բացահայտվի, սրա տակ լրիվ ուրիշ նպատակներ են»,-ասաց Հովհաննես Թոքմաջյանը:
Նշենք, որ համացանցում տարածվել է ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի իբրեւ թե ֆեյսբուքյան նամակները: Դրանցից մեկի համաձայն` բուհի ռեկտորի եւ նրա աշխատակցուհիներից մեկի միջեւ սիրային կապ կա: Մեկ այլ գրառման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին. վերջինիս ուղղված անբարո խոսքեր են հնչում:





























