ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է Արեւելյան ռազմական օկրուգում մարտական պատրաստականության հանկարծակի ստուգում անցկացնել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, օգոստոսին արդեն ԱՌՕ-ի զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգում արդեն անցկացվել էր, սակայն օկրուգի բոլոր ուժերը չէին ներառվել: Ստուգման ժամանակ ԱՌՕ -ի ցամաքային զորքերը բազմակիլոմետրանոց երթեր էին իրականացրել ծառայողական տեխնիկայով եւ գործնականում կիրառել ավիացիայի եւ նավերի հետ փոխգործակցության հարցերը:





























