ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է նոր գործ եւ առանձնացվել առանձին վարույթում:
Նախաքննության ընթաքում պարզվել է, որ 2013 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան պաշտոնատար անձինք, չկատարելով իրենց պարտականությունները, առանց չափելու եւ ստուգելու քրեակատարողական վարչություն են ընդունել քանակով քիչ եւ որակապես ավելի ցածր տեսակի տնտեսական ապրանքներ: Այս հանգամանքը էական գույքային վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:





























