Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.20-ին, 1980 թ ծնված Միքայել Ա-ի վարած «Տակպառ» մակնիշի մոտոցիկլետը Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց կորցրել է կառավարումը, ինչի հետեւանքով վարորդն ու ուղեւորուհին վայր են ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: