Սեպտեմբերի 10-ին, ժամը 05.00-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մոսկվիչ», «Օպել» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























