Սեպտեմբերի 10-ին Ջակարտայում Ինդոնեզիայի նորընտիր նախագահ Ջոկո Վիդոդոն (Ջոկովի) ընդունեց Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպան Աղաջանյանը նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ինդոնեզիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ինդոնեզական հարաբերությունները եւ տարբեր ասպարեզներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ մարդկանց միջեւ շփումների ակտիվացման կարեւորությունը:
Երկուստեք ընդգծվեց, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել բարձրաստիճան փոխայցելությունների խթանման համար:
Նախագահ Ջոկովին խնդրեց Հայաստանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:





























