Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմը կօգնի բարեփոխումներ իրականացնել Ուկրաինայի Լվովի մարզում, հաղորդում է UNIAN-ը՝ վկայակոչելով մարզային վարչության մամուլի ծառայությանը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վրացի բարեփոխիչների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լվովի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Տուրյանսկին Լեւան Վարշալոմիձեին (2004-2012թ. Աջարիայի վարչապետ) հանձնել է Լվովի մարզային պետական վարչության նախագահի խորհրդականի հավաստագիրը եւ հայտարարել Նորարարության ու զարգացման հիմնադրամի (Վրաստան) հետ համագործակցության հուշագիր ստորագրելու մտադրության  մասին:

Յուրի Տուրյանսկին նշել է, որ Սահակաշվիլիի թիմի կողմից իրականացվող մասշտաբային բարեփոխումները արծարծել են կյանքի բոլոր ոլորտները:

«Մենք ունենք ընդհանուր թշնամի, որը միայն ուրախ կլինի չզարգացող, անկայուն Ուկրաինայի համար: Ուժեղ եւ բարգավաճ դառնալու Ուկրաինայի միակ հնարավորությունը բարեփոխումներն են: Ուստի մենք պետք է այսօրվանից գործենք: Մայդանը ժողովրդի ձայնն էր, որը փոփոխություններ էր ցանկանում: Իրական փոփոխությունները պետք է այսօր սկսել: Հետդարձի ճանապարհ չկա», - իր հերթին նշեց Վարշալոմիձեին: