Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համոզված է, որ միասնական անկախ քննչական մարմնի ձեւավորումը կլուծի քննչական մարմինների վրա գերատեսչության ազդեցության խնդիրը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողներին անձամբ հայտարարեց Ավղան Հովսեփյանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների մտահոգություններին, որ նոր Քննչական կոմիտեն իրականացնելու է իշխանությունների ցանկություւնները:

Աղվան Հովսեփյանի խոսքով՝ հայ հասարակությունում անկախ քննչական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված: «Բոլոր քննչական մարմինները գտնվել են գերատեսչական կարգավիճակում, եւ քննիչների ինքնուրունության խնդիրը, բնականաբար, պետք է անհանգստություն առաջացներ: Մենք ամեն հնարավոր բան կանենք, որպեսզի յուրաքանչյուր քննիչ անկախ լինի: Հանրապետության նախագահը նույնպես մտահոգ է այս խնդրով», - ընդգծեց Ավղան Հովսեփյանը: