Ընթացիկ տարվա ութ ամիսներին իրավապահները Երեւանում 88 միավոր հրազեն են առգրավել, հայտնել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:

Ըստ նրա՝ բնակիչներից առգրավվել է 102 նռնակ, 16 հազար հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 29 ատրճանակ, 9 ինքնաձիգ, 13 ինքնաշեն ատրճանակ, 6,5 կգ պայթուցիկ:

Նշված ժամանակահատվածում ավազակային հարձակումների եւ կողոպուտների թվի նվազում է արձանագրվել: Միաժամանակ, աճել է բնակարանային կողոպուտների թիվը: Նույն այս ընթացքում իրավապահները մեկուկես տասնյակ հանցախմբեր են բացահայտել՝ ընդհանուր 30-ից ավելի անդամներով, որոնք 150-ից ավելի բնակարանային գողություններ էին կատարել: