Ուկրաինայի ՊՆ-ն զենքի եւ ռազմատեխնիկայի գնման համար մոտ 1,3 մլրդ գրիվնա (մոտ 100 մլն դոլար) կստանա, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի 11-ին նման հայտարարություն է արել գերատեսչության  պետգնումների վարչության պետ Ալեքսանդր Ինժիեւսկին:

Պաշտոնյան նաեւ հավելել է, որ ՊՆ-ն ձմեռային հանդերձանքի 16 հազար կոմպլեկտ կստանա, 27,5 հազար զրահաբաճկոն, 7,1 հազար սաղավարտ՝ բանակի կարիքների համար:

 Ուկրաինացի զինվորները նաեւ 43 հազար քնապարկ եւ ամառային հանդերձանքի  40,5 հազար կոմպլետ կստանան, որոնցից 35 հազարն արդեն զինվորականների տնօրինման տակ է:

Ավելի վաղ Ավստրալիայի ՊՆ-ն Կիեւին խոստացել էր օգնել ձմռանը նախապատրաստվելիս: