ՆԱՏՕ-ն Ֆրանսիայից պետք է գնի «Միստրալ» դասի ուղղաթիռակիրներ, որոնք սկզբնապես նախատեսված են եղել Ռուսաստանի համար: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ղեկավար Ռեյ Մաբուսը, հաղորդում է BBC-ն:

Վաշինգթոնում կայացած պաշտպանական գագաթնաժողովին Մաբուսը կոչ է արել բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել ֆրանսիական ուղղաթիռակիրները Ռուսաստանի չփոխանցելու ուղղությամբ:

«Մենք արդեն հայտարարել ենք այդ նավերը Ռուսաստանին փոխանցելու լուրջ անհանգստության մասին: Ես կարծում եմ՝ պետք է դիտարկել բոլոր հնարավոր ուղիները, որպեսզի դրանք չհայտնվեն Ռուսաստանի ձեռքում, քանի որ այդ սպառազինությունը նրանք դեռ չունեն», - ասել է նա:

Ավելի վաղ Մանտուրովը հայտարարել էր Ռուսաստանում «Միստրալների» նմանօրինակի արտադրության հնարավորության մասին: