Լեհական PGNiG նավթագազային ընկերությունը պնդում է, որ ռուսական գազի մատակարարումները 45%-ով կրճատվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով PGNiG ճգնաժամային շտաբի հայտարարությանը:
Ավելի վաղ լեհական PGNiG ընկերությունը հաղորդել էր ռուսական գազի 24%-ով կրճատման մասին: Ավելի ուշ, Gaz-System SA գազատարների ցանցի օպերատոր ընկերությունը հայտարարել էր, որ գազի մատակարարումները կրճատվել են «տեխնիկական պատճառներով»:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պնդում է, որ գազի մատակարարումները չեն կրճատվել: Ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը հայտարարել է, որ գազի մատակարարումները իրականցվում են բոլոր ուղղություններով ՝ «ելնելով ներկա պահին առկա արտահանման ենթակա ռեսուրսներից»:




























