ՌԴ-ի Ռոստովի մարզի «Կամենսկվոլոկնո» ձեռնարկությունը տեղաշարժված ծանրության կենտրոնով փամփուշտը պահելու ընդունակ զրահաբաճկոն է մշակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Զրահաբճկոնը կարող է ամեն ինչ պահել: Այսօր ոչ մի այլ զրահաբաճկոն ունակ չէ դիմադրել ծանրացված, ամուր միջնաձողերով, տեղաշարժված ծանրության կենտրոնով փամփուշտներին», - հայտարարել է Սկլյարովան:

Նրա խոսքով՝ նորութը ձեռնարկությունում արդեն անցել է իր առաջին փորձարկումները:

«2016թ.-ին ծրագրում ենք անցնել պետփորձարկումները: Պատրաստվելու համար մեզ անհրաժեշտ է 1-2 տարի», - նշել է Սկլյարովան: