Հանրապետական խմբակցությունը էթիկայի խորհրդարանական հանձնաժողովի անդամի դերում առաջ են քաշել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ եթե խմբակցությունը առաջադրել է իրեն, նշանակում է, վերջինիս տեսնում է էթիկայի հանձնաժողովի անդամի դերում:
Ի պատասխան հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են, արդյոք, մամուլում շրջանառվող լուրերը, որ վերջինս կգլխավորի հանձնաժողովը՝ փոխարինելով Հովհաննես Սահակյանին, Հովհաննիսյանը նշեց, որ դա միայն լրատվամիջոցների ենթադրությունն է: «Տվյալ պահին ես այդ առթի ոչ մի տղեկություն չունեմ»:
Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել վերջին մի քանի օրերին պատգամավորների վարքագիծը՝ հայտարարելով, որ տեսանյութերը չի դիտել հարգելի պատճառներով. «Արդեն 4-րդ օրն է, ես օրինագծեր եմ ներկայացնում եւ չեմ հեռանում խորհրդարանի ամբիոնից: Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովի իրավասություններին, ապա, եթե հիշում եք, պետաիրավական հարցերով հանձնաժողովը միջազգային փորձագետների մասնակցությամբ լսումներ է անցկացրել, եւ վերջիններս հայտարարել էին էթիկայի հանձնաժողովի իրավասություններում եւ կանոններում որոշակի փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության մասին: Տվյալ պահին ես իրավասու չեմ որեւէ հայտարարությամբ հանդես գալ, սակայն միանշանակորեն կարող եմ ասել, որ էթիկայի հանձնաժողովին վերաբերող նորմերը բարեփոխումների կարիք ունեն»:





























