Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ այլն, երկու երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունների հաջող զարգացման առթիվ:
Նախագահ Իլհամ Ալիեւը համոզվածություն է հայտնել, որ այս հանդիպումը երկկողմ եղբայրական կապերի զարգացման մեջ իր ավանդը կունենա եւ ընդգծել, որ Ադրբեջանն ու Վրաստանը տարածաշրջանում սերտորեն համագործակցում են:
Պետության ղեկավարը հաղորդել է, որ պատվիրակության մասնակցությամբ հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ամենատարբեր ոլորտներին վերաբերող հարցեր եւ ընդգծել, որ նախարարները մշտապես կապ են հաստատում երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լուծման համար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ առաջին անգամ է պատվիրակության մասնակցությամբ պաշտոնական այցով գտնվում Ադրբեջանում եւ ընդգծել, որ Վրաստանն ու Արդբեջանը մոտ բարեկամներ են, ռազմավարական գործընկերներ եւ եղբայրական պետություններ, ընդգծել կապերի հետագա խորացման նշանակություը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:





























