Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19.00-ին, կայանալու է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Հարցին, թե Սյունիքի մարզպետի անունը հայտնի կդառնա, նա նշեց, որ տեղյակ չէ, օրակարգը անհայտ է, այն կձեւավորվի տեղում:
Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Հակոբյանի հաջորդի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նրա նախորդի՝ Սուրեն Խաչատրյանի անունը: Սյունիքի մարզպետին ժամանակավորապես փոխարինում է Աշոտ Մարդյանը:





























