Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 21-30-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանին իր մասնակցությունը խափանվել է:
Վրաստանի ԱԳ նախարարությունը խորհրդակցություններ է անցկացրել նախագահի աշխատակազմի հետ, որպեսզի Մարգվելաշվիլին հրաժարվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցությունից: ԱԳՆ-ն պնդել է, որ Վեհաժողովի նստաշրջանին երկիրը պետք է ներկայացնի միայն մեկ պատվիրակություն՝ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, եւ որ երկու պատվիրակությունների այցը «լրջորեն կվնասի Վրաստանի վարկանիշին»:
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին իմ մասնակցությունը խափանվել է… Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ, որ լուրջ աշխատանք է տարվել՝ իմ այցին խոչընդոտելու համար»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Վրաստանի վարչապետի եւ նախագահի վեճին միջամտել է Բիձինա Իվանիշվիլին:





























