Թուրքիան չի մասնակցի «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարին, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
«Թուրքիան չի ներգրավվելու ոչ մի ռազմական գործողության, սակայն ամբողջությամբ կկենտրոնանա հումանիտար գործողությունների վրա», - հայտարարել է երկրի կառավարության աղբյուրը:
Օրինակ` Թուրքիայի իշխանությունները համաձայն են բացել ԱՄՆ ՌՕՈՒ-ի Ինջիրլիկ ռազմակայանը` ցանկացած դաշնակից պետության հետ հումանիտար գործողություններ իրականացնելու համար:
Նշվում է, որ Անկարան զենքի մատակարարումներից նույնպես հրաժարվել է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն կարող է սկսել ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:





























