Խորհրդարանը խամաճիկների տեղ չէ, սեպտեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ելույթի ժամանակ: Նա ընդդիմադիրներից խստորեն պահանջել է կոռեկտ լինել:
«Օգտվելով իմ լիազորություններից` ես հանդես եմ գալիս հանուն կոռեկտության: Այստեղ խամաճիկների տեղ չէ, որպեսզի ով ինչ ուզում է, խոսի», - հայտարարել է Սահակյանը: Ըստ նրա` ընդդիմության պատգամավորներից հատկապես կառուցողականությամբ առանձնանում է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: «Խորհրդարանում ոչ մի պատգամավոր իր միտքն այդքան կառուցողական չի արտահայտում` թեկուզ եւ մերինից տարբեր:Քանի որ Մինասյանը հիմնվում է համոզմունքների վրա, այլ ոչ թե` ամեն ինչ եւ բոլորին վարկաբեկելու», - հայտարարել է Սահակյանը:
Եթե ողջ ընդդիմությունն այդպես աշխատի, խորհրդարանը հաշտ կաշխատի: «Դա չի նշանակում համաձայնություն բոլոր հարցերում: Դա նշանակում է, որ ընդդիմությունը դուրս չի գա արժանապատիվ պահվածքի սահմաններից», - հայտարարել է Սահակյանը:





























