Բաթումում հակառուսական ակցիա է անցկացվել, որը կազմակերպել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թեւը:

Ակցիայի մասնակիցներն այրել են թղթի վրա տպագրված ռուսական դրոշն ու Ռուսաստանի նախագահ Վլադիիր Պուտինի նկարը: Այս մասին գրում է «Գրուզիա Online»-ը:

«Երիտասարդությունը հավաքվել եւ հակառուսական ակցիա է անցկացնում: Ցանկանում ենք ասել, որ թույլ չենք Վրաստանում ռուսական կայսերական քաղաքականություն իրականացնել եւ ժողովրդականացնել այն: Ռուսաստանը զավթիչ է»,- հայտարարել է ցույցի մասնակիցներից Թոռնիկե Խալվաշին:

Հավելենք, որ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրերին Վրաստանում դաշինքի դեմ ակցիա էր անցկացվել, որը կազմակերպել էր ռուսամետ «Եվրասիական ընտրություն» հասարակական կազմակերպությունը: Բայց «Ազատ գոտի» կազմակերպության անդամների եւ արեւմտամետ երիտասարդության ջանքերով այն խափանվել էր: