Մեր ծնողները մեզ սովորեցրել են հարգել, խորհրդարանում սեպտեմբերի 11-ին հայտարարել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը: Դահլիճում նստած խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի որդին նշել է, որ անձերին անցնող ընդդիմության քննադատությունն անթույլատրելի է, իսկ քննադատելու եւ վիրավորելու իրավունքը նույնը չէ:
Նա հավելել է, որ ներկայիս քննադատները պետք է հիշեն, թե արդյոք 90-ականներին ամեն ինչ օրենքի սահմաններում էր արվում, երբ իրենք իշխանության կազմում էին:
«90-ականներն իմ ու իմ ընկերների երիտասարդության ժամանակներն են: Եվ այն ժամանակ մեր ծնողները մեզ սովորեցնում էին հարգել երկիրը ղեկավարող մարդկանց: Չեմ ցանկանում խոսել այն ժամանակ կատարված խախտումների մասին, սակայն գիտեմ` երբ եւ ինչ է տեղի ունեցել», - հավելել է Սահակյանը:





























