Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի  ՀԷԿ-ի տարածքում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, նախնական տվյալով, խեղդվել է Գյումրու 81-ամյա բնակիչ Վառլամ Գալստյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ասաց, որ տարվում են որոնողական աշխատանքներ, սպասում են ջրասուզակների, որպեսզի դին գտնեն:

Նշենք, որ տարածքում, որտեղ ենթադրաբար խեղդվել է Վառլամ Գալստյանը, լողալն արգելված է, արգելող ցուցանակներն էլ փակցված են:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ախուրյանի ոստիկանության օպերատիվ քննչական խումբն ու փրկարական վարչության աշխատակիցները: