Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին` նրա հոր` Նորիկ Աստվածատրյանի հետ:

Հանդիպմանն արծարծվել են արտերկրում Արցախի պատմության ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության օբյեկտիվ լուսաբանմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Աննա Աստվածատրյան-Տուրկոտի մասնակցությունն Արցախի միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով հայրենասիրության լավագույն դրսեւորում:

Նախագահ Սահակյանն արժեւորել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի հեղինակած «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը` այն համարելով ինքնատիպ աշխատանք, որտեղ արտացոլված են թե՛ պատմական իրադարձությունները, թե՛ մարդկային պատմություններ: