Սյունիքի մարզպետի նշանակման հարց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայությունն այսօրվա նիստին ոչ մի կապ չունի մարզպետի նշանակման հետ։ Թե երբ կնշանակվի նոր մարզպետը, Շարմազանովը չհայտնեց։
Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում Հակոբյանը նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Հակոբյանի հաջորդի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նրա նախորդի՝ Սուրեն Խաչատրյանի անունը: Նկատենք, որ մի քանի շաբաթ առաջ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, որը Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի բազմազմյա տնօրենն է ազատվել է պաշտոնից: Նրան փոխարինել է ավստրալացի Նիլ Սթիվենսոնը:





























