Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում ԲՀԿ-ՀԱԿ առաջնորդների միջեւ կայանալիք հանդիպումները։

«Առաջին անգամ չէ, որ տարբեր քաղաքական գործիչներ երկուսով, երեքով, չորսով, հինգով, նույնսիկ տասով, մեկ-մեկ էլ միայնակ հանդիպում են։ Այսինքն այստեղ ես որեւիցե խնդիր չեմ տեսնում։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը եւ ռազմավարությունը, դա բացառապես իրենց խնդիրն է»,- ասաց նա։

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի իննին։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am