Կատալոնիայի մի քանի հազար բնակիչներ նախօրեին մասնակցել են Բարսելոնայում կայացած հանրահավաքին՝ պահանջելով Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվեի անցկացում։
Ցուցարարները թափահարել են Կատալոնիայի դրոշները եւ շարվել «V» տառի տեսքով՝ քվեարկելու իրենց ցանկությունն արտահայտելով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կատալոնիայի ակտիվիստները ոգեւորված են Շոտլանդիայի օրինակից, որտեղ սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայից առանձնանալու հարցով հանրաքվե կանցկացվի:
Շրջանի կառավարությունը ցանկանում է հանրաքվե անցկացնել նոյեմբերի 9-ին, սակայն Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ դա անօրինական է:
Կատալոնիան Իսպանիայի ամենազարգացած շրջաններից է, եւ այնտեղ արդեն վաղուց լսելի են անկախության կոչեր:




























