Ռուսաստանում կարող են բարեկիրթ մարդկանց օր սահմանել: Նոր տոնը առաջարկում են նվիրել զինվորականներին, ովքեր Ղրիմի հանրաքվեի ժամանակ հետեւում էին անվտանգությանը, փոխանցում է «Իզվեստիան»:

Սեպտեմբերի 16-ին լրանում է Ղրիմի հանրաքվեի կես տարին, որի անվտանգության ապահովմանը գործուն մասնակցություն էին ունեցել «բարեկիրթ մարդիկ»՝ առանց տարբերանշանների զինվորականները, հիշեցնում է թերթը:

Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր, որ նրանք ռուսական բանակի ներկայացուցիչներ էին:

«Պետդումայում առաջարկում են հոկտեմբերի 7-ը սահմանել որպես բարեկիրթ մարդկանց օր: Նախաձեռնության հեղինակն է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Զոտովը», - գրում է   թերթը:

Զոտովին վկայակոչելով՝ թերթը գրում է, որ տոնը կխորհրդանշի երկրի միասնության վերածնունդը: Ըստ «Իզվեստիայի» ՝ գաղափարը հավանության է արժանացել Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովում: