Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 11-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում` 30-ամյակի հուշարձանի մոտակայքում ծառը թեքվել է «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Փրկարարների ջոկատը:
Փրկարարները հեռացրել են ծառը «ԿռԱԶ» մակնիշի 22 SL 771 համարանիշի ավտոմեքենայից (վարորդ` Ս Ս.-ն):
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գյուլբենկյան-Համբարձումյան փողոցների խաչմերուկում ծառը թեքվել է. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը թեքվել է տարիների ընթացքում, տվյալ պահին ծառից պոկվել է կեղեւը եւ ընկել նստարանին, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:





























