Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 11-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Շարուրի փողոցում՝ ավտոպարկի մոտակայքում, գտնվող երկհարկանի բնակելի շինության խոհանոցում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող երկհարկանի շենքի Գ. Հ.-ի բնակարանում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.43-ին, մարվել` ժամը 23.49-ին:

Մասամբ այրվել է խոհանոցի գույքը: