Պետդումայի պատգամավորները պահանջում են Ռուսաստանի տարածքում  արգելել ալկոհոլային էներգետիկ ըմպելիքները, գրում է «Իզվեստիան»:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների համային առանձնահատկությունները թուլացնում են հարբածության արտահայտվածությունը, ինչը հանգեցնում է ֆիզիկական վիճակի սխալ գնահատման, նպաստում խմածի հանդեպ վերահսկողության կորստին եւ հանգեցնում է ալկոհոլի կրկնակի գործածման:

Ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների վաճառքի արգելք արդեն գործում է Չեչնիայում, Կրասնոդարում, Չուկոտկայում, Ռոստովում:

Նման օրինագիծ հայտնվել էր դեռեւս  2013թ., բայց չէր բավարարում Մաքսային միության կանոնադրությանը, քանի որ նման տեսակի ըմպելիքի արտադրության ամբողջական դադարեցում է նախատեսում:

Ներկայումս Պետդումայի 40 պատգամավորներ նախագիծ են մշակել եւ մտադիր են կրկին հանդես գալ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներն արգելելու դիրքերից: