Թուրքիայի ոստիկանական ակադեմիայում սկսելու են ուսուցանել հայերեն, քրդերեն, արաբերեն ու հունարեն:

Թուրքական իշխանամետ Sabah պարբերականի փոխանցմամբ՝ Նոր Թուրքիա կարգախոսին սկսել է միանալ նաեւ Թուրքիայի ոստիկանական ակադեմիան: Ոստիկանությունը փորձելու է ավելի լավ ծառայություն մատուցել քաղաքացիներին՝ հասկանալով ազգային փոքրամասնությունների լեզուն:

Ոստիկանական ակադեմիայի ղեկավարությունը որոշել է նոր ուսումնական տարում ապագա ոստիկաններին ապահովել հայերեն, արաբերեն, քրդերեն եւ հունարեն լեզուների իմացությամբ:

 Բացի այս լեզուները նախատեսված է դասավանդել նաեւ ռուսերեն, վրացերեն, օսմաներեն, իսպաներեն եւ պարսկերեն: