Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հիվանդության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը:
«Ոչ մի բան էլ չկա, ինչքա՞ն կարելի է սուտ լուրերը բազմացնել, դրա համար ո՞վ է պատասխան տալու»,-ասաց նա:
Լիլիթ Աղեկյանը վստահեցրեց, որ Մանյա Ղուկասյանը գտնվում է իրենց տանը եւ որեւէ առողջական խնդիր չունի: «Գոյություն ունեն բամբասանքային նեգրեր, նրանք երեւի այդ գործին են լծված: Ես չգիտեմ՝ սա ով է շրջանառում եւ ինչ նպատակներով, միգուցե սա ինչ-որ պատվերի շարունակություն է այդ ընտանիքի դեմ: Եթե ինչ-որ մեկը այդ սուտը տարածում է ու հրճվում է, եթե այդքան լավ բան է, թող իրենց տանը լինի»,-ասաց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ երեկ ցավալի լուր լսեցինք՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ծանր վիճակում է: Նրան տեղափոխել են Ռուսաստան՝ բուժման: Նրա մոտ արյան հիվանդություն է հայտնաբերվել: Թերեւս ազդեցություն են թողել փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության, ապա երկար ու հոգեմաշ դատաքննության պատճառով առաջացած սթրեսները»։





























