Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի նիստը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:

Նշվում է, որ նիստին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ կազմակերպության մասնակից երկրների առաջնորդները:

Նիստն ընթանում է փակ դռների հետեւում: Նեղ կազմով բանակցություններից հետո նախատեսվում է հանդիպում ՇՀԿ-ի դիտորդ-երկրների ներկայացուցիչների հետ:

Այնուհետեւ ծրագրվում է մի շարք համատեղ փաստաթղթերի եւ Դուշանբեի հռչակագրի ստորագրում:

ՀՇԿ-ի գագաթնաժողովի աշխատանքերին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ուզեկստանի նախագահ Իսլամ Քերիմովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը:

Գագաթնաժողովին մասնակցելու համար Տաջիկստանի մայրաքաղաք են ժամանել դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների ներկայացուցիչներ. Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Աֆղանստանի նախագահ Համիզ Քարզայը, Հնդկաստանի արտգործնախարար Սուշմա Սվարաջը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության եւ արտքաին քաղաքականության հարցրով վարչապետի խորհրդական Սարտոջ Ազիզը: