ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կարծիքից տարբերվող կարծիք է հնչեցրել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ես հաճույքով կարդացի Ծառուկյանի հարցազրույցը, որում նա հայտարարում է, որ սկզբում պետք է ծանոթանալ առաջարկվող սահմանադրական բարեփոխումներին, նոր միայն կարծիք հայտնել: Սա ռացիոնալ մոտեցում է»,- ասել է Վարդանյանը՝ նշելով, որ Ծառուկյանը հակվում է ՀՅԴ-ի դիրքորոշմանը, որ չի կարելի դեմ լինել մի բանի, որը կետ առ կետ ներկայացված չէ:
Վարդանյանի խոսքով՝ Ծառուկյանի կարծիքը տարբերվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կարծիքից, որի անդամները կտրականապես դեմ են սահմանադրական բարեփոխումներին:





























