Եվրամիության միակ երկիրը, որը չի ափսոսա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար, Ֆրանսիան է, գրում է The Telegraph-ը:
Ֆրանսիացիների մեծ մասը՝ 52%-ից ավելին, հարցման ընթացքում դեմ են արտահայտվել ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցությանը:
Բրիտանացիների միայն 37%-ն է հայտարարել, որ Բրիտանիան պետք է լքի ԵՄ-ն, 57%-ը կարծում են, որ Բրյուսելը պետք է հաշվի նստի Լոնդոնի կարծիքի հետ:
Հունիսին իրականացված հարցման ընթացքում Մեծ Բրիտանիայի բնակչության 50%-ը ցանկանում էր, որ երկիրը դուրս գա ԵՄ-ից:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել էր ԵՄ-ից երկրի դուրս գալու հանրաքվե անցկացնել 2017թ., եթե պահպանողականները հաղթեն 2015-ի ընտրություններում:





























