Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները խոսում են Ուկրաինային աջակցելու հարցում Եվրոպայի երկրների միասնականության մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«ԵՄ-ն ցույց տվեց իր միասնականությունը, համերաշխությունն Ուկրաինային՝ այն դեպքում, երբ ինքն էլ շատ խնդիրներ ունի: Սա ցույց է տալիս, թե Ուկրաինան այժմ  որքան մոտ է յուրաքանչյուր առաջնորդին, յուրաքանչյուր եվրոպական երկրին», — ասել է նա Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) ամենամյա հանդիպման ժամանակ:

Ըստ նրա՝ ԵՄ-ի պատժամիջոցների մասին որոշումը ցույց է տալիս, որ Ուկրաինայի ճգնաժամը առաջնային հարց է ԵՄ-ի համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: