Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին լուրերը ոչ հերքվում են, ոչ հաստատվում: NEWS.am-ի թղթակցին Դատախազությունից հայտնեցին, որ նրա մրցույթին դիմելու մասին տեղեկությունները ոչ կարող են հերքել, ոչ հաստատել: Տեւական ժամանակ է՝ Էմիլ Բաբայանը հեռախոսազանգերին չի պատասխանում: Հատկանշական է, որ լրատվամիջոցներում շրջանառվող ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի հավանական թեկնածուները հեռախոսազանգերին չեն պատասխանում, հավանաբար նրանք դեռ չեն կողմնորոշվել՝ դիմել, թե ոչ:
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար առայժմ ոչ ոք չի դիմել
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի վերաբերյալ մրցույթ է հայտարարվել եւ փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամը 18.00-ն:





























