2015թ. սկզբին Ռուսաստանը կավարտի 100 Т-90S տանկերի մատակարարումները, լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Էսեն Տոպոեւին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը ընթացիկ տարվա ապրիլին ավարտել է 100 Т-90S տանկերի մատակարարումը Ադրբեջանին, եւ հնարավոր է նույն ծավալով տանկերի երկրորդ խմբաքանակի մատակարարում:

Տոպոեւի խոսքով՝ 2010թ. կնքված համաձայնագրի փաթեթի համաձայն՝ Մոսկվան 2017թ.-ին կավարտի Ադրբեջանին սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումը:

Նա նաեւ նշել է, որ, հավանաբար, Ռուսաստանը Ադրբեջանին կմատակարարի առափնյա հթրռիային «Բալ-Է» համալիրներ: Այժմ Բաքվում ուսումնասիրում են այդ առաջարկը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը երկրի տարածքում ուղղաթիռների եւ զրահատեխնիկայի վերանորոգման եւ սպասարկման կենտրոնների ստեղծման վերաբերյալ առաջարկություններ մշակելու խնդրանքով դիմել է «Ռոսօբորոնէքսպորտին»:

Բացի այդ, «Ռոսօբորոնէքսպորտը» ադրբեջանական կողմին առաջարկել է Т-72 տանկերի շարժապահեստի խորը արդիականացում կազմակերպել: